Լրահոս

05.05.2009 18:54


Շիրակի մարզ է ժամանել ԼՂՀ պատվիրակությունը՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ

Շիրակի մարզ է ժամանել  ԼՂՀ պատվիրակությունը՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ

ՀՀ կառավարության հրավերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում, երկօրյա այցով Շիրակի մարզ է ժամանել  ԼՂՀ պատվիրակությունը՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:

Հյուրերը՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ են դրել 1988թ-ի զոհերի հուշարձանին, շրջել են Գյումրիի կենտրոնական հրապարակում, այցելել են Յոթ վերք եկեղեցի, որտեղ հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը