Քաղաքական

05.06.2025 18:39

ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին

ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին

Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշել է, որ «Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից»։

«Ըստ իս, անդամավճարների չվճարումը ամենակարևոր պատճառը չէ ՀԱՊԿ-ին Հայաստանի իրական մասնակցության քննարկման համար։ Ակնհայտ է, որ նրանք ցուցադրաբար չեն վճարում իրենց անդամավճարները, քանի որ կասեցրել են ՀԱՊԿ-ի շրջանակում ցանկացած համագործակցություն, բայց միևնույն ժամանակ շարունակում են մնալ Եվրասիական միությունում և, ավելին, իրենց բնակչության այն հատվածին, որն անհանգստացած է այդ հանգամանքից, փորձում են ապացուցել, թե այդ ամենը հնարավոր է. կարելի է դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, քաղաքական համագործակցությունից, վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ այդ տնտեսական կապերի հիման վրա օգտվել տնտեսական կապերից և տնտեսական զարգացումից»,-նշել է նա։

Զատուլինը հավելել է, որ Հայաստանի ճակատագիրն ու ուղղությունը կորոշվեն հաջորդ տարի անցկացվելիք ընտրություններում, և նա հույս ունի, որ ժողովուրդնը ամեն ինչ դավաճանած կառավարությանը հարցեր է տալու։

«Իհարկե, աճում է խոսակցությունը այն մասին, թե այսպես ուր է գնում Հայաստանը։ Այդ խոսակցությունը ակնհայտորեն խոր բնույթ ունի, և Հայաստանի ճակատագիրը և նրա արտաքին քաղաքականության կողմնորոշումը կորոշվեն միայն հաջորդ տարի անցկացվելիք ընտրությունների արդյունքում։ Ես իսկապես հույս ունեմ, որ վերջապես Հայաստանում հարցեր կտան այն կառավարությանը, որն ամեն ինչ տանուլ տվեց, ամեն ինչ հանձնեց, ամեն ինչ դավաճանեց և շարունակում է մնալ կառավարություն»,-համոզմունք է հայտնել Զատուլինը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։