Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը նրան շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջան-Հայաստան խաղաղ բանակցությունների կարևորության վրա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել