Սյունիքում ճակատ ճակատի բախվել են Jeep Compass-ը և Lexus-ը․ վիրավորներից մեկը ՊՆ Մեղրիի ռազմական ոստիկանության պետն է
Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Jeep Compass» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ 1 ուղևոր՝ ՀՀ ՊՆ Սիսանի զինվորական հոսպիտալ։
Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ Սիսիանի հոսպիտալ տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մեղրիի ռազմական ոստիկանության պետ Հարութ Պալումյանն է։