«Արդեն 3 ամիս է` Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը տարբեր լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում է, և պատճառը մրցույթն է տնօրենի թափուր տեղի համար: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրություններում 6 ձայնի առավելությամբ տնօրեն ընտրվեց Էլեոնորա Թումանյանը: Թվում էր` հանդարտվելու են կրքերը, և աշխատանքն ընթանալու է բնականոն հունով: Սակայն նույն չար ձեռքը շարունակում է իր վայրիվերո և անփառունակ «գործը». գրել, սևացնել, մաղձ թափել այն դպրոցի և կոլեկտիվի վրա, որի մի անդամն էլ հենց ինքն է: Իհարկե, նման մարդուն դժվար է հեռանալ էությունից, դժվար է համակերպվել այն մտքին, որ դպրոցը ղեկավարում է աշակերտների և ուսուցիչների կողմից սիրված տնօրեն: Իսկ չէ որ բոլորիս էլ հայտնի է այն փաստը, որ դպրոցը նախ աշակերտինն է, իսկ այսօր մեր դպրոցի թե՛աշակերտները, թե՛ծնողները, թե՛ուսուցիչները վստահում և հավատում են Էլեոնորա Թումանյանին:
Ավելի քան լիահույս ենք բոլորս, որ մեր դպրոցը հուսալի և ուժեղ ձեռքերում է, իսկ վաղվա օրը` ավելի պայծառ ու հստակ:
Ուզում ենք մեր կոչը հղել բոլոր լրատվամիջոցներին և խնդրել չհրապարակել նման ցածրորակ և ստահոդ լուրեր, իսկ դրանց հեղինակներից պարզապես պահանջել կանգ առնել, դադարեցնել ուսուցչին ոչ հարիր և անվայել գործը:
Մենք` ներքո ստորագրյալներս, վստահաբար կարող ենք ասել.
Եկե՛ք մեր դպրոց, տեսեք և համոզվեք, որ իրավամբ Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցը գեղեցիկ ավանդույթներ, բանիմաց և նվիրյալ ուսուցիչներ, սիրված ու ընդունված տնօրեն ունեցող դպրոց է: Մենք հավատում ենք մեր տնօրենին, մենք հավատում ենք մեր վաղվա օրվան, իսկ դպրոցի գործընթացը խաթարող «ուժերին»` պարզապես արհամարհում և անտեսում:
Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի արձագանքը
«Արդեն 3 ամիս է` Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը տարբեր լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում է, և պատճառը մրցույթն է տնօրենի թափուր տեղի համար: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրություններում 6 ձայնի առավելությամբ տնօրեն ընտրվեց Էլեոնորա Թումանյանը: Թվում էր` հանդարտվելու են կրքերը, և աշխատանքն ընթանալու է բնականոն հունով: Սակայն նույն չար ձեռքը շարունակում է իր վայրիվերո և անփառունակ «գործը». գրել, սևացնել, մաղձ թափել այն դպրոցի և կոլեկտիվի վրա, որի մի անդամն էլ հենց ինքն է: Իհարկե, նման մարդուն դժվար է հեռանալ էությունից, դժվար է համակերպվել այն մտքին, որ դպրոցը ղեկավարում է աշակերտների և ուսուցիչների կողմից սիրված տնօրեն: Իսկ չէ որ բոլորիս էլ հայտնի է այն փաստը, որ դպրոցը նախ աշակերտինն է, իսկ այսօր մեր դպրոցի թե՛ աշակերտները, թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները վստահում և հավատում են Էլեոնորա Թումանյանին:
Ավելի քան լիահույս ենք բոլորս, որ մեր դպրոցը հուսալի և ուժեղ ձեռքերում է, իսկ վաղվա օրը` ավելի պայծառ ու հստակ:
Ուզում ենք մեր կոչը հղել բոլոր լրատվամիջոցներին և խնդրել չհրապարակել նման ցածրորակ և ստահոդ լուրեր, իսկ դրանց հեղինակներից պարզապես պահանջել կանգ առնել, դադարեցնել ուսուցչին ոչ հարիր և անվայել գործը:
Մենք` ներքո ստորագրյալներս, վստահաբար կարող ենք ասել.
Եկե՛ք մեր դպրոց, տեսեք և համոզվեք, որ իրավամբ Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցը գեղեցիկ ավանդույթներ, բանիմաց և նվիրյալ ուսուցիչներ, սիրված ու ընդունված տնօրեն ունեցող դպրոց է: Մենք հավատում ենք մեր տնօրենին, մենք հավատում ենք մեր վաղվա օրվան, իսկ դպրոցի գործընթացը խաթարող «ուժերին»` պարզապես արհամարհում և անտեսում:
Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի `
Փոխտնօրեններ` Աիդա Շահավերդյան
Լիանա Ավագյան
Ալվարդ Առաքելյան
Անահիտ Կարապետյան
Ուսուցիչներ` Անահիտ Մկրտչյան
Մայա Հովհաննիսյան
Նունե Ալավերդյան
Զինա Նազարեթյան
Հասմիկ Օրբելյան
Էմմա Իսպիրյան
Հասմիկ Արզումանյան
Ժանետա Հովսեփյան
Սեդա Հայրապետյան
Նորա Մարգարյան
Մարգաիրտա Հովսեփյան
Հոռոմսիմա Մելիքյան
Սուսաննա Թումանյան
Մարիետտա Հարությունյան
Նորա Օհանյան
Տաթևիկ Մանուկյան
Գայանե Հարությունյան
Կարինե Սիրեկանյան
Էլյա Դադալյան
Կրեմլինա Իսրայելյան
Արթուր Սարդարյան
Սամվել Ղուլյան
Աստղիկ Գաբրիելյան
Անահիտ Սիմոնյան
Գևորգ Խաչատրյան
Նելսոն Շահբազյան
Հասմիկ Մանասյան
Աննա Մանուկյան
Մերի Սարգսյան
Հասմիկ Կարապետյան
Մարիամ Կարապետյան
Գայանե Սեմերջյան
Արմեն Փիլիպոսյան»