Լրահոս

04.06.2025 11:17


Երևան-Սևան ավտոճանապարհին «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Աղվան Ա.-ն իր վարած «Mazda» մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել քարերին:

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունը պարզում է վթարային իրավիճակ ստեղծած, դեպքի վայրը լքած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը:

Նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ողղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Այս խորագրի վերջին նյութերը