Կարծիք

04.06.2025 10:18


Այս իշխանության մոտ արդեն սովորություն է դարձել սեփական սխալների վատ հետևանքները բարդել ժողովրդի վրա

Այս իշխանության մոտ արդեն սովորություն է դարձել սեփական սխալների վատ հետևանքները բարդել ժողովրդի վրա

Այս իշխանության մոտ արդեն սովորություն է դարձել սեփական սխալների վատ հետևանքները բարդել ժողովրդի վրա։

Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ ժողովուրդը բոյկոտում է տրանսպորտի թանկացման դեմ, որի պատճառով բյուջե բավարար գումար չի հավաքագրվում և մենք նոր տրոլեյբուսներ չենք կարող գնել։ Այսինքն, իշխանության վատ կառավարման համար, որ չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, ժողովո՞ւրդն է մեղավոր:

Տրանսպորտի վերաբերյալ «Մայր Հայաստանի» կազմակերպած քննարկումներին չեկան, փախան նիստերի դահլիճից, որտեղ մենք կհիմնավորեինք, որ տրանսպորտի գինը թանկացնելու կարիք բնավ չկա, ճիշտ կառավարման արդյունքում այդ համակարգը կարող է գործել առանց թանկացումների։

Այո՛, ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար, տվյալ դեպքում` չթալանվելու։

Տրանսպորտի արժեքը պետք է մնա նույնը, որքան մինչ թանկանալն էր, և այդ դեպքում ժողովուրդը առաջվա պես արժանապատվորեն կվճարի իր երթևեկության համար, իսկ հավաքագրումները կլինեն ավելի շատ, քան հիմա է, արդյունքում կշահի և՛ քաղաքացին, և՛ համայնքը։

Դադարե՛ք հակաժողովրդական և հակաօրինական որոշումներ կայացնել, դադարե՛ք ժողովրդին որպես թալանվելու և տուգանվելու մատերիալ դիտարկել, հակառակ դեպքում արձագանքը լինելու է ոչ միայն ժողովրդի կողմից, այլ նաև օրենքի, ինչպես եղավ կարմիր և կապույտ կետագծերի դեպքում, երբ դատարանն արդեն երկրորդ անգամ, որոշեց, որ կայանման համար մինչև 160000 դրամ թանկացնելը ոչ իրավաչափ է։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը