Լիլիթ Գալստյան. «Քաղաքական մեծամասնությունը ներքին ճգնաժամում է»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ամփոփելով 2011–ը՝ նշել է, որ անցնող տարին տագնապների, չարդարացված հույսերի և սպասումների տարի էր.
–Դժվար է խոսել ձեռքբերումների մասին, քանի որ Հայաստանում կա սոցիալական բևեռացվածության, արտագաղթի, աղքատության բարձր մակարդակ։
Լ. Գալստյանը նկատել է, որ, բացի մյուս ոլորտներից, իշխանությունը ևս գտնվում է բարոյական ճգնաժամի մեջ՝ ընդգծելով խորհրդարանի վերջին քառօրյայում քննարկվող ՀՅԴ հարցապնդումը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, որին դեմ քվեարկեցին ընդամենը 48 պատգամավոր, ինչպես նաև պետբյուջեի նախագծի քվեարկությունը, որը հաստատվեց ընդամենը 66 ձայնով։
–Այս ամենը խոսում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը ներքին ճգնաժամում է,–եզրակացրել է բանախոսը։
–Քաղաքական մեծամասնությունը տապալել է կոալիցիոն հուշագրով ստանձնած պարտավորությունները,–նկատել է ՀՅԴ ներկայացուցչուհին։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հակադարձել է, որ ժամանակին, երբ ՀՅԴ–ն դեռ կոալիցիայի մեջ էր, օրենքների հաստատման ընթացքում իրենց հետ համամիտ է եղել։
–ՀՅԴ–ն ոչ թե տնտեսական քաղաքականության իրականացման համար, այլ հայ–թուրքական գործընթացի ժամանակ, ունենալով սկզբունքային տարաձայնություն, դուրս եկավ կոալիցիայից,–նկատել է Վ. Այվազյանն ու ավելացրել,–2007–2008թթ. կառավարության ներկայացրած ցուցանիշների ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ֆինանսական համակարգերի փլուզումը կարող էր բերել տնտեսական համակարգի փլուզման։

7or.am