Բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:
Վրացական կողմի հավաստմամբ, աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում: Վրացական կողմի հավաստմամբ, աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: