Քաղաքական

02.06.2025 17:49


Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. եկեղեցին հանդես կգա հայտարարությամբ (տեսանյութ)

Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. եկեղեցին հանդես կգա հայտարարությամբ (տեսանյութ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. Սպասվում է, որ Մայր Աթոռն այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը