Լրահոս

16.12.2011 13:03


Էջմիածնի բնակկոմունալ վարչության պետն ազատության մեջ է

Էջմիածնի բնակկոմունալ վարչության պետն ազատության մեջ է

Օրեր առաջ Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի մոտ 7,4 գրամ թմրանյութ էր հայտնաբերվել և նա ձերբակալվել էր: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: Տեղեկություններ կային, որ Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է կամ էլ մտերիմը:

Սակայն, այսօր արդեն հայնտի է դարձել, որ Նորիկ Միրզախանյանն ազատության մեջ է՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։ Նա նաև զբաղված է Էջմիածնի քաղաքապետարանում իր աշխատանքային պարտականություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը