Լրահոս

16.12.2011 12:19


Նապոլեոն Ազիզյանը քուն չունի

Նապոլեոն Ազիզյանը քուն չունի

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տանը վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն հիշյալ տան դիմաց 20-25 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել է Նապոլեոն Ա.-ին և նրա ընտանիքի անդամներին, վիճաբանել իրեն կարգի հրավիրող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի և Վարդան  Ա.-ի հետ, հրել և վայր է գցել վերջինիս՝ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Բացի այդ, հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել  կրծքին և ուսին:

Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 21-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ահազանգել Արամ Իաիսյանը եւ հայտնել, որ 5 դիմակավորված անձ մուտք են գործել Կիլիկիա թաղամասում գտնվող Չայկինա 57 տուն եւ զենքի սպառնալիքի տակ հափշտակել ոսկեղեն եւ գումար:

Այս խորագրի վերջին նյութերը