Քաղաքական

31.05.2025 09:28


Տիգրան Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից․ «Հրապարակ»

Տիգրան Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց «մշակութային» հատկացումն է արել, այս անգամ՝ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին: Կարգադրության մեջ նշված է. ««Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ»:

Այս գրատունը քաղաքապետարանինը չէ, ոչ էլ պետական է։ Անհասկանալի է, թե ինչու է Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս: Եվ սա ո՛չ առաջին, թերևս՝ ո՛չ էլ վերջին շռայլ հատկացումն է մշակութային օջախներին: Ամիսներ առաջ էլ հայ հանրությունը փնտրեց, բայց չգտավ, թե ով է Սերոժիկի կերպարը մարմնավորած անձը կամ «Սերոժիկ» ֆիլմի պրոդյուսերը, որին քաղաքապետը 10 մլն դրամ էր հատկացրել»։

Այս խորագրի վերջին նյութերը