Լրահոս

16.12.2011 12:56


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված առկա են որոշակի ռիսկեր

Հանրապետությունում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների  շրջանակում 2011թ. ապրիլից ներդրվել է կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014թ. հունվարի 1-ից կներդրվի պարտադիր կուտակային համակարգը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված առկա են որոշակի ռիսկեր: «Ռիսկերը, մասնավորապես, կապված են անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման հետ, առանց որի անհնար է իրականացնել կենսաթոշակային հաշիվների կառավարումը: Մյուս ռիսկը, կապված է էլեկտրոնային հաշվետվությունների ծավալների կտրուկ աճի հետ: Եթե ներկայում էլեկտրոնային հաշվետվություն են ներկայացնում մոտ 7000 սուբյեկտներ, ապա կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում դրանց թիվը տասնապատիկ կաճի»,–ասել է Ալավերդյանը՝ հավելելով, որ չնայած առկա ռիսկերին, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են իրենց հունով:

Այն քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ից հետո, 2014 թ. պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, իսկ մինչեւ 1974թ. հունվարի 1-ը ծնված անձինք համակարգին կարող են միանալ կամավորության սկզբունքով: Որեւէ տարիքային սահմանափակում այս առումով գոյություն չունի:

Այս խորագրի վերջին նյութերը