Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա. Հարությունյանը 2010թ. ամռանը ծանոթացել է Երեւան քաղաքի բնակիչներ Կ. Գասպարյանի եւ Ա.Մայիլյանի հետ, ովքեր զբաղվել են շենգենյան երկրների մուտքի արտոնագիր ստանալու նպատակով իրենց դիմած քաղաքացիների անուններով փաստաթղթերի փաթեթներ նախապատրաստելով, արտերկրում հյուրանոցային համարներ վարձակալելով, ինքնաթիռի տոմսեր գնելով, ինչպես նաեւ` այլ ծառայություններ մատուցելով:
Վերջիններս իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց, որպես վարձավճար, վերցրել են 3000-3600 եվրո գումար: Կ. Գասպարյանը եւ Ա.Մայիլյանը, տեղյակ լինելով, որ Ա. Հարությունյանը երկար տարիներ բնակվել է Աթենք քաղաքում, ծանոթ է քաղաքին եւ հյուրանոցային ցանցին, լավ տիրապետում է հունարենին, խնդրել են նրան Աթենք քաղաքի հյուրանոցներում հյուրասենյակներ վարձակալել` 200-ական եվրո միջնորդավճարի դիմաց, որը փոխանցել են Արտաշատ քաղաքի բնակիչ Վ. Մանուկյանի միջոցով:
Ա. Հարությունյանը 2010թ. հունիս ամսից մինչեւ 2011թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թվով 17 ՀՀ քաղաքացիների համար 1500-1900 եվրոյի սահմաններում Աթենք քաղաքում վարձակալել է հյուրանոցային համարներ:
2011թ. փետրվարի 14-ին Ա. Հարությունյանն ու Վ. Մանուկյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Դեպքի կապակցությամբ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Հարությունյանը դիմել է նույն վարչության 5-րդ բաժնի ավագ օպերլիազորին` խնդրելով օգնել իրեն, նախապատրաստվող նյութերին ընթացք չտալ կամ նյութերից հանել իրենց վերաբերյալ տեղեկությունները: Այդ նպատակով Ա. Հարությունյանը ավագ օպերլիազորին սկզբում առաջարկել է 10 000 եվրո, ապա` 15 000 եվրո կաշառք:
Վերջինս հրաժարվել է իրեն առաջարկվող գումարից: Այդուհանդերձ Ա. Հարությունյանը շարունակել է նույն խնդրով պարբերաբար դիմել ավագ օպերլիազորին: Վերջինս 21.02.2011թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի անունով զեկուցագիր է ներկայացրել` հայտնելով, որ իրեն առանձնապես խոշոր չափերի կաշառք են առաջարկում` վերոհիշյալ գործի կապակցությամբ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ա. Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունը:
2011թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, Ա. Հարությունյանը գնացել է ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ աշխատասենյակներից մեկում հիշյալ ավագ օպերլիազորին տվել կաշառքը` 15 000 եվրո գումար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա. Հարությունյանը 2010թ. ամռանը ծանոթացել է Երեւան քաղաքի բնակիչներ Կ. Գասպարյանի եւ Ա.Մայիլյանի հետ, ովքեր զբաղվել են շենգենյան երկրների մուտքի արտոնագիր ստանալու նպատակով իրենց դիմած քաղաքացիների անուններով փաստաթղթերի փաթեթներ նախապատրաստելով, արտերկրում հյուրանոցային համարներ վարձակալելով, ինքնաթիռի տոմսեր գնելով, ինչպես նաեւ` այլ ծառայություններ մատուցելով: Վերջիններս իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց, որպես վարձավճար, վերցրել են 3000-3600 եվրո գումար: Կ. Գասպարյանը եւ Ա.Մայիլյանը, տեղյակ լինելով, որ Ա. Հարությունյանը երկար տարիներ բնակվել է Աթենք քաղաքում, ծանոթ է քաղաքին եւ հյուրանոցային ցանցին, լավ տիրապետում է հունարենին, խնդրել են նրան Աթենք քաղաքի հյուրանոցներում հյուրասենյակներ վարձակալել` 200-ական եվրո միջնորդավճարի դիմաց, որը փոխանցել են Արտաշատ քաղաքի բնակիչ Վ. Մանուկյանի միջոցով: Ա. Հարությունյանը 2010թ. հունիս ամսից մինչեւ 2011թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թվով 17 ՀՀ քաղաքացիների համար 1500-1900 եվրոյի սահմաններում Աթենք քաղաքում վարձակալել է հյուրանոցային համարներ: 2011թ. փետրվարի 14-ին Ա. Հարությունյանն ու Վ. Մանուկյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Դեպքի կապակցությամբ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Հարությունյանը դիմել է նույն վարչության 5-րդ բաժնի ավագ օպերլիազորին` խնդրելով օգնել իրեն, նախապատրաստվող նյութերին ընթացք չտալ կամ նյութերից հանել իրենց վերաբերյալ տեղեկությունները: Այդ նպատակով Ա. Հարությունյանը ավագ օպերլիազորին սկզբում առաջարկել է 10 000 եվրո, ապա` 15 000 եվրո կաշառք: Վերջինս հրաժարվել է իրեն առաջարկվող գումարից: Այդուհանդերձ Ա. Հարությունյանը շարունակել է նույն խնդրով պարբերաբար դիմել ավագ օպերլիազորին: Վերջինս 21.02.2011թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի անունով զեկուցագիր է ներկայացրել` հայտնելով, որ իրեն առանձնապես խոշոր չափերի կաշառք են առաջարկում` վերոհիշյալ գործի կապակցությամբ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ա. Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունը: 2011թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, Ա. Հարությունյանը գնացել է ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ աշխատասենյակներից մեկում հիշյալ ավագ օպերլիազորին տվել կաշառքը` 15 000 եվրո գումար: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: