Լրահոս

26.05.2025 14:16


«Մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր»․ ավտովթարից մահացած Ալեքսանդրայի մայրիկի գրառումը

«Մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր»․ ավտովթարից մահացած Ալեքսանդրայի մայրիկի գրառումը

Ծաղկաձորում վթարի հետևանքով մահացած 16-ամյա Ալեքսանդրայի մայրը չի համակերպվում տեղի ունեցածի հետ։

Ֆեյսբուքյան էջում Թերեզա Մկրտչյանը հրապարակել է գեղեցկուհի դստեր լուսանկարն ու գրել.

Իմ հրեշտակկկ, իմ արիստոկրատ, իմ դաստիարահված բալաաա…..

Էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում…..

Վայյ իմ կոկոմ ծաղիկ, չհասցրեցիր բացվես….

Վայ իմ ծաղկած բալենի…..

էտ ինչ արեցիր….իմ աղջիկ դու աշխարհի մեծ սիրտը ունեիր, բայց ինձ անտեր թիղեցիր… երանի քո քաղցրությունը վայլած չլինեի… իմ գարուն բալա, մայիսը սքրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր ….ատում եմ մայիսը…..

Վայ իմ տունը քանդեցիր հիմնահատակ, վայ իմ պարծանք բալա,էլ ում պիտի նայեմ, ում ներկայությունը վայեղեմ, ովա ինձ մամ ասեղու……..

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ծաղկաձորում երկու դպրոցահասակ աղջիկների մահվան պատճառ դարձած փաստի առթիվ հնախաձեռնվել է քրեական վարույթ։ Քառանիվի կողաշրջման հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել են:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Մեկ անձ ձերբակալվել է»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Մեր տեղեկություններով, ձերբակալվածը քառանիվի վարորդն է։

342 հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։ Չորրորդ հոդվածը սահմանում է.

Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Վարորդը համապատասխան միջոց վարելու իրավունք չի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը