Քաղաքական

24.05.2025 14:32


Վարչական դատարանն անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» թանկացումը

Վարչական դատարանն անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» թանկացումը

Վարչական դատարանն անվավեր ճանաչեց 2025 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:

Նախորդ տարի էլ Վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչվեց 2024 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:

Երկու գործերով դիմումները կազմվել էին Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում. դիմումները ներկայացվել էին «Մայր Հայաստան» խմբակցության անունից:

Եզրափակիչ դատական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո անձինք իրենց դիմումի հիման վրա կարող են ետ ստանալ իրենց կողմից վճարված և նախքան թանկացումը եղած սակագների տարբերությունը:

Իրավունքի գերակայությունը վերստին հաստատվեց:

Շնորհակալություն

#vae_victus

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը