Լրահոս

24.05.2025 11:39


Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2 տարեկան Տիգրանի մարմինը. ՆԳՆ

Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2 տարեկան Տիգրանի մարմինը. ՆԳՆ

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2 տարեկան Տիգրան Պետրոսյանի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,–գրել է նա։

Հիշեցնենք` 2 տարեկան Տիգրանը մայիսի 4–ին Մարմարիկ գետի ափին կորել էր և ծնողներն ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

Այդ օրվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ էին իրականացնում։

Այս խորագրի վերջին նյութերը