Լրահոս

15.12.2011 17:26


Կառավարությունը 3 շիշ ձեթ է նվիրելու

Կառավարությունը 3 շիշ ձեթ է նվիրելու

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է ՀՀ–ին որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազար 960 շիշ արևածաղկի ձեթից որպես սոցիալական աջակցություն տրամադրել ՀՀ մարզերում (Երևան քաղաքում) 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին՝ յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ։

«Սոցիալական օգնությունն անապահով ընտանիքներին շարունակական է լինելու,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը,– 2012 թ. պետական բյուջեով մենք հունվարի 1-ից սոցիալական նպաստները բարձրացնում ենք 10 տոկոսով, նույնքան էլ` կենսաթոշակները։ Միևնույն ժամանակ կառավարությունը մշակել է սոցիալական օժանդակության համալիր ծրագիր։ Անապահով ընտանիքներին մենք ցուցաբերելու ենք սոցիալական օգնություն, և սա 116 հազար ընտանիքներին տրամադրվող նախատոնական օգնություն է, որը շարունակական է լինելու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը