Լրահոս

15.12.2011 16:05


Կառավարությունը «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքին բացասական եզրակացություն տվեց

Կառավարությունը «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքին բացասական եզրակացություն տվեց

ՀՀ կառավարության այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը որոշել է Ամանորի տոնակատարության հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ մարզպետարաններին հատկացրել է 100 մլն դրամ։

Կառավարությունը քննարկել է նաև «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» և ևս հինգ ՀՀ օրենքներում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Գործադիրը հանգել է եզրակացության, որ խնդիրն արդիական չէ, ներկայացված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չկա։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի տեղաբաշխման կետերի և դրանց տեղաբաշխման և օգտագործման համար ՀՀ սեփականությունը հանդիսացող հողատարածքների, զորանոցային և բնակելի ավանների հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը