Հայաստանը սպասում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանին
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Խաչատրյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է դոպինգ թեստը չանցած երկու հայ ծանրորդների՝ Գևորիկ Պողոսյանի և Էլեն Գրիգորյանի՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայացրած 4 տարվա որակազրկման որոշմանը։
–Ես բազմիցս նշել եմ, որ մենք այդ մասին տեղեկացել ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից և բողոքարկել ենք: Այն ժամանակ մեզ պատասխանեցին, որ թեստերի B նմուշները պիտի ստուգվեն, և արդյունքները կհայտնեն մինչև դեկտեմբերի 10-ը, սակայն մինչև հիմա ոչ մի պատասխան չի եղել: Մի քանի օր առաջ նորից զանգահարեցինք, և մեզ ասացին, որ անհանգստանալու ոչինչ չկա. պատասխանները պատրաստ լինելուն պես կհայտնվեն իրենց կայքում,–նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահը։
Չնայած Փարիզում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի վատ ելույթներին՝ Ս. Խաչատրյանը վստահաբար նշել է, որ 2012–ին Լոնդոնում կայանալիք օլիմպիադային ծանրամարտիկները գերազանց են հանդես գալու։