Վանաձորի դպրոցականների լուսանկարների ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում` նվիրված Կամավորների միջազգային օրվան
Վանաձորի լուսանկարները, որոնք ընդգծում են քաղաքի դրական կողմերը և քաղաքացիներին ակտիվության կոչ են անում, հանրությանն էին ներկայացվել Կամավորության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ:
Այս ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Վանաձորի թիվ 6, 13, 25 դպրոցների աշակերտների ավելի քան 30 պայծառ նկարներ, այն ծրագրի մի մասն է, որը նպատակ ունի աջակցել կրթության համակարգին Լոռվա մարզում, բարձրացնել երիտասարդների ակտիվությունը:
Դպրոցականներին լուսանկարչության հմտություններն էին սովորեցրել հմուտ հայ լուսանկարիչներ Ալինա Ալեքսանյանն ու Ալբերտ Բաբելյանը: Սա արդեն երրորդ ցուցահանդեսն է ուսանողների հետ ավելի լայն սեմինարների շրջանակներում. վերջինը կազմակերպվել էր 2011թ. նոյեմբերին Վանաձորի Գեղարվեստի թանգարանում:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի կողմից իտալական CISP ՀԿ-ի հետ: CISP-ն իրականացրել և հիմա էլ շարունակում է իրականացնել հումանիտար աջակցության, վերականգնման և զարգացման ծրագրեր աշխարհի ավելի քան 30 երկրներում: Կազմակերպության հիմնական նպատակն է զարգացման քաղաքականություն և ծրագրեր իրականցնել և նախագծել այդ ծրագրերում ներգրավված հիմնական գործող գործընկերների հետ կառուցողական երկխոսության միջոցով (դոնորներ, շահառուներ, գործընկերներ և տեղական կառույցներ, ներառյալ կրթական հաստատություններ և ուսանողներ/դպրոցականներ):