Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ
–Ի՞նչ գնահատական կտաք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշմանը։
–Ես չեմ կարդացել նրանց որոշումը։
–ՀՔԾ–ն թեև ապացուցված է համարել, որ մարզպետն ապտակել է գործարար Սիլվա Համբարձումյանին, բայց քանի որքրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը, վարույթը կարճվել է:
–Ուրեմն Սիլվա Համբարձումյանն է հրաժարվել իր դիմումից։ Ծեծն այն հոդվածն է, որ եթե տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, գործի վարույթն անմիջապես կարճվում է։ Ուրեմն այդ աղջիկը հրաժարվել է։ Եթե տուժողը հաշտվում է, անգամ ապացուցված էլ համարվի, որ ծեծել է, գործի վարույթը կարճվում է, որովհետև տուժողը չի բողոքում։
–Իսկ ՀՔԾ–ի պաշտոնական հաղորդագրության մեջ պարտադի՞ր է նշվի, որ տուժողն է հրաժարվել իր դիմումից, և հաշտություն են կնքել։
–Պարտադիր։ Իրենց որոշման մեջ նշած կլինեն։
–Բայց նշված չէ այդպիսի բան։
–Ես չեմ կարդացել։ Բա ի՞նչ է նշված՝ ի՞նչ պատճառով են կարճել։
–Նշված է. «Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»:
–Եթե հաստատված համարի, որ խփել է, և տուժողը բողոքի, այդ դեպքում կարճելու իրավունք չունեն։ Իսկ եթե թեկուզ խփել է, բայց տուժողը չի բողոքում, պիտի կարճվի։ Մնացածը դուք ոնց ուզում եք՝ մեկնաբանեք։
–ՀՀԿ–ն սպասում էր իրավական վճռին, որ նոր իր կուսակից Սուրիկ Խաչատրյանի արարքի վերաբերյալ քաղաքական գնահատական տա։ Կհետևի՞ սրան քաղաքական գնահատականը։
–Եթե կարճվել է, հաշտվել են, էլ ինչ վերաբերմունք պետք է արտահայտեն։ Ամենաշատը կարող է կուսակցական ղեկավարությունը մարզպետի հետ բանավոր զրուցել և դիտողություն անել։
–Արդարացի՞ եք համարում, որ նույն արարքի՝ ապտակելու համար Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հեռացվեց պաշտոնից, իսկ Սյունիքի մարզպետը չի հեռացվում։
–Ես չգիտեմ՝ նույն արա՞րքն է կատարվել, թե՞ ոչ։
–ՀՔԾ–ն ապացուցվա՛ծ է համարել, որ Սուրիկ Խաչատրյանն ապտակել է Սիլվա Համբարձումյանին։ Փաստ է, որ ապտակել է։
–Ես չգիտեմ՝ փաստ է, թե ոչ։ Պետք է կարդամ ՀՔԾ–ի որոշումը։
–Հենց հիմա կարող եք ՀՔԾ–ի պաշտոնական կայքում նայել այդ որոշումը։
–Տանը համակարգիչ չունեմ։
–Պարո՛ն Պետրոսյան, ես չեմ զլանա և հատուկ Ձեզ համար ամբողջությամբ կընթերցեմ ՀՔԾ–ի որոշումը։
–Այդ ամբողջը ո՞նց կարդաք։
–Ինձ համար դժվար չէ, ես կկարդամ։ (Ընթերցում եմ՝ Ա.Մ)։ Եվ ի՞նչ եզրակացրեցիք։
–Եթե այդ աղջիկը ցուցմունք է տվել, որ ընդամենը մի ապտակ է հասցրել և չի դիմել դատական բժշկի, կնշանակի՝ նա՛ է հաշտվել, և գործը դառել է նվազ կարևորություն ունեցող։ Քրեական օրենսգրքում մեղադրյալն այդ հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից։
–Ամեն դեպքում, եթե Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի արարողակարգի աշխատակցին մեկ անգամ ապտակելու համար հեռացվեց պաշտոնից, ինչո՞ւ Սյունիքի մարզպետի նկատմամբ նույն պատիժը չեն կիրառում։
–Գագիկ Բեգլարյանը մի անգամ ապտակելու համար չի հեռացվել։ Դրել էր այդ մարդուն մեքենան, ծեծելով տարել էր, հետո տեղում էլի ծեծել էր։ Դա մի ապտակ չէր։
–ՀՀ նախագահի մամլո խոսնակԱրմեն Արզումանյանըհերքել էր, որ Բեգլարյանը ծեծել էԱրամ Կանդայանին։ Արզումանյանը հայտարարել էր. «Այո՛, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է։ Իհա՛րկե, մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առևանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է»։ Ինչևէ, Ձեր ասածից ստացվում է, որ եթե Բեգլարյանն ընդամենը մե՛կ անգամ ապտակեր, նրան չէին հեռացնի։
–Դրա համար էլ հեռացրել են, էլի...
–Հիմա ով որ պաշտոնյային ուզենա, կարող է մե՛կ անգամ ապտակել ու քրեական պատասխանատվության չենթարկվել։ Այդպե՞ս է ստացվում։
–Չէ՛, ստացվում է, որ լրագրողները կարող են որևէ պաշտոնյայի մեկ անգամ ապտակել ու պատասխանատվություն չկրել։
–Փաստորեն, կարո՛ղ են։
–Կարո՛ղ են։
–Սերժ Սարգսյանն իր ուղերձում հայտարարել էր. «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ՝ ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք ՀՀ–ում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք ՀՀ–ում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետև հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը մի բան է հայտարարում, բայց մեկ այլ բա՞ն է անում։
–ՆախագահՍերժ Սարգսյանն այստեղ չի, ա՛յ մարդ, Իտալիայում է։ Ըսկի խաբար էլ չի։ Դրա ժամանակն էլ չունի։ Ամբողջ օրը միջազգային հարաբերություններով է զբաղված։
–Նա այս հայտարարությունը 2008թ. ընտրություններից հետո է արել, ԱԺ–ին դիմած իր ուղերձում։ Այսինքն, ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Հայաստան, այդուհանդերձ, քաղաքական որոշում կայացնի Սյունիքի մարզպետի արարքի վերաբերյալ։
–Հնարավոր է։ Երբ գա, հնարավոր է՝ կանչի, ասի՝ ինչո՞ւ կարճեցին, ի՞նչ եղավ և այլն, ու իր վերաբերմունքը ցույց տա։
Ռաֆիկ Պետրոսյան
Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ
–Ի՞նչ գնահատական կտաք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշմանը։
–Ես չեմ կարդացել նրանց որոշումը։
–ՀՔԾ–ն թեև ապացուցված է համարել, որ մարզպետն ապտակել է գործարար Սիլվա Համբարձումյանին, բայց քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը, վարույթը կարճվել է:
–Ուրեմն Սիլվա Համբարձումյանն է հրաժարվել իր դիմումից։ Ծեծն այն հոդվածն է, որ եթե տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, գործի վարույթն անմիջապես կարճվում է։ Ուրեմն այդ աղջիկը հրաժարվել է։ Եթե տուժողը հաշտվում է, անգամ ապացուցված էլ համարվի, որ ծեծել է, գործի վարույթը կարճվում է, որովհետև տուժողը չի բողոքում։
–Իսկ ՀՔԾ–ի պաշտոնական հաղորդագրության մեջ պարտադի՞ր է նշվի, որ տուժողն է հրաժարվել իր դիմումից, և հաշտություն են կնքել։
–Պարտադիր։ Իրենց որոշման մեջ նշած կլինեն։
–Բայց նշված չէ այդպիսի բան։
–Ես չեմ կարդացել։ Բա ի՞նչ է նշված՝ ի՞նչ պատճառով են կարճել։
–Նշված է. «Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»:
–Եթե հաստատված համարի, որ խփել է, և տուժողը բողոքի, այդ դեպքում կարճելու իրավունք չունեն։ Իսկ եթե թեկուզ խփել է, բայց տուժողը չի բողոքում, պիտի կարճվի։ Մնացածը դուք ոնց ուզում եք՝ մեկնաբանեք։
–ՀՀԿ–ն սպասում էր իրավական վճռին, որ նոր իր կուսակից Սուրիկ Խաչատրյանի արարքի վերաբերյալ քաղաքական գնահատական տա։ Կհետևի՞ սրան քաղաքական գնահատականը։
–Եթե կարճվել է, հաշտվել են, էլ ինչ վերաբերմունք պետք է արտահայտեն։ Ամենաշատը կարող է կուսակցական ղեկավարությունը մարզպետի հետ բանավոր զրուցել և դիտողություն անել։
–Արդարացի՞ եք համարում, որ նույն արարքի՝ ապտակելու համար Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հեռացվեց պաշտոնից, իսկ Սյունիքի մարզպետը չի հեռացվում։
–Ես չգիտեմ՝ նույն արա՞րքն է կատարվել, թե՞ ոչ։
–ՀՔԾ–ն ապացուցվա՛ծ է համարել, որ Սուրիկ Խաչատրյանն ապտակել է Սիլվա Համբարձումյանին։ Փաստ է, որ ապտակել է։
–Ես չգիտեմ՝ փաստ է, թե ոչ։ Պետք է կարդամ ՀՔԾ–ի որոշումը։
–Հենց հիմա կարող եք ՀՔԾ–ի պաշտոնական կայքում նայել այդ որոշումը։
–Տանը համակարգիչ չունեմ։
–Պարո՛ն Պետրոսյան, ես չեմ զլանա և հատուկ Ձեզ համար ամբողջությամբ կընթերցեմ ՀՔԾ–ի որոշումը։
–Այդ ամբողջը ո՞նց կարդաք։
–Ինձ համար դժվար չէ, ես կկարդամ։ (Ընթերցում եմ՝ Ա.Մ)։ Եվ ի՞նչ եզրակացրեցիք։
–Եթե այդ աղջիկը ցուցմունք է տվել, որ ընդամենը մի ապտակ է հասցրել և չի դիմել դատական բժշկի, կնշանակի՝ նա՛ է հաշտվել, և գործը դառել է նվազ կարևորություն ունեցող։ Քրեական օրենսգրքում մեղադրյալն այդ հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից։
–Ամեն դեպքում, եթե Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի արարողակարգի աշխատակցին մեկ անգամ ապտակելու համար հեռացվեց պաշտոնից, ինչո՞ւ Սյունիքի մարզպետի նկատմամբ նույն պատիժը չեն կիրառում։
–Գագիկ Բեգլարյանը մի անգամ ապտակելու համար չի հեռացվել։ Դրել էր այդ մարդուն մեքենան, ծեծելով տարել էր, հետո տեղում էլի ծեծել էր։ Դա մի ապտակ չէր։
–ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հերքել էր, որ Բեգլարյանը ծեծել է Արամ Կանդայանին։ Արզումանյանը հայտարարել էր. «Այո՛, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է։ Իհա՛րկե, մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առևանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է»։ Ինչևէ, Ձեր ասածից ստացվում է, որ եթե Բեգլարյանն ընդամենը մե՛կ անգամ ապտակեր, նրան չէին հեռացնի։
–Դրա համար էլ հեռացրել են, էլի...
–Հիմա ով որ պաշտոնյային ուզենա, կարող է մե՛կ անգամ ապտակել ու քրեական պատասխանատվության չենթարկվել։ Այդպե՞ս է ստացվում։
–Չէ՛, ստացվում է, որ լրագրողները կարող են որևէ պաշտոնյայի մեկ անգամ ապտակել ու պատասխանատվություն չկրել։
–Փաստորեն, կարո՛ղ են։
–Կարո՛ղ են։
–Սերժ Սարգսյանն իր ուղերձում հայտարարել էր. «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ՝ ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք ՀՀ–ում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք ՀՀ–ում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետև հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը մի բան է հայտարարում, բայց մեկ այլ բա՞ն է անում։
–Նախագահ Սերժ Սարգսյանն այստեղ չի, ա՛յ մարդ, Իտալիայում է։ Ըսկի խաբար էլ չի։ Դրա ժամանակն էլ չունի։ Ամբողջ օրը միջազգային հարաբերություններով է զբաղված։
–Նա այս հայտարարությունը 2008թ. ընտրություններից հետո է արել, ԱԺ–ին դիմած իր ուղերձում։ Այսինքն, ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Հայաստան, այդուհանդերձ, քաղաքական որոշում կայացնի Սյունիքի մարզպետի արարքի վերաբերյալ։
–Հնարավոր է։ Երբ գա, հնարավոր է՝ կանչի, ասի՝ ինչո՞ւ կարճեցին, ի՞նչ եղավ և այլն, ու իր վերաբերմունքը ցույց տա։
Հարզացույցը վարեց Արեգնազ Մանուկյանը