Քաղաքական

20.05.2025 10:41

ՌԴ–ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներ

ՌԴ–ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներ

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին սարքավորումներ է մատակարարել, որոնք օգնում են ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում: Ինչպես հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, խոսքը «Ազիմուտ» ընկերության VOR/DME 2700 համաուղղորդված ռադիոփարոսի մասին է:

Սարքավորումը տեղադրված է Սիսիանում, այն կարող է միաժամանակ վարել մինչև 200 ինքնաթիռ։ Սարքը ICAO-ի կողմից առաջարկվել է որպես օդային ուղիների նավիգացիայի հիմնական, ինչպես նաև օդանավերի վայրէջքի գնալու լրացուցիչ միջոց։

«Մենք ավարտել ենք Հայաստանում VOR/DME 2700-ի փորձարկումները, ինչը թույլ կտա օդանավերին լեռնային տեղանքում և վատ եղանակի պայմաններում կողմնորոշվել օդային ուղիներում»,-նշել է «Ազիմուտի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը:

«Ազիմուտի» ռադիոփարոսն իրեն երաշխավորել է որպես հուսալի և ամուր սարքավորում։ Ներկայում այն հաջողությամբ շահագործվում է Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան օդանավակայաններում:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։