Քաղաքական

20.05.2025 10:17


Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ որոնք են դրանք․ «Հրապարակ»

Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ որոնք են դրանք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ վերջին երկու չհամաձայնեցված դրույթների հետ կապված էլ արդեն կա պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։

Հիմա էլ ՀՀ զինանշանն են պահանջում փոխել, դրա վրայից հանել Արարատ լեռը։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին եւ հայտարարել, որ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը` Մինսկի խմբի լուծարման հարցով, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի։

Պայմանագրի համաձայնեցումից հետո սա երրորդ պահանջն է, որ առաջ են քաշում ադրբեջանցիները, նախորդ երկուսը Մինսկի խմբի լուծարումն էր եւ Սահմանադրությունը փոխելը։

Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստ է ամեն զիջման գնալ, միայն թե կորզի այդ թղթի կտորը՝ «խաղաղության պայմանագիր» անունով, որն իրականում խաղաղություն չի երաշխավորելու, բայց դառնալու է քարոզչական դրոշակ գալիք ընտրություններից առաջ»:

Այս խորագրի վերջին նյութերը