Լրահոս

15.12.2011 14:32


Պատահարներ Երևանում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 20-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է Խանջյան փողոցում՝ իր վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենային «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման  հետևանքով «Ֆոլքսվագեն»-ը  դուրս  է եկել մայթեզր և վրաերթի ենթարկել 70-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 5-ին, «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը