Լրահոս

15.12.2011 14:30


Քննարկվել են հայ-չեխական քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 14-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի (Milan Štĕch) հետ: Վերջինս դեսպան Սեյրանյանին շնորհավորեց Չեխիայի Հանրապետությունում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հանդիպմանը Հայաստանի դեսպանը զրուցակցին տեղեկացրեց Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

Չեխիայի Սենատում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ է անցկացրել նաեւ սենատորներ Յարոմիր Շտետինայի, Պետր Բրատսկու եւ Յան Հորնիկի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը