Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին 2012թ. ի՞նչ է սպասում. ներկայացնում է աստաղաբան–էզոթերիկը
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե կենդանակերպի 12 նշաններից յուրաքանչյուրին ինչ է սպասում 2012թ.։
Հատկապես 6 նշանների՝ խոյերի, ցուլերի, կույսերի, այծեղջյուրների, աղեղնավորների և ջրհոսների ինտելեկտուալ մակարդակը հաջորդ տարում բավական մեծ աճ կունենա, և նրանց բեկումնալի տարի է սպասում։
Հաղթանակների տարի է լինելու երկվորյակի, խեցգետնի, առյուծի, կշեռքի, ձկան և այծեղջյուրի նշանների տակ ծնվածների համար։
Խոյերին բացառիկ ուրախ և երջանիկ տարի է սպասում, ինչպես նաև մտքի ներուժի դրսևորումը նրանք կզգան առավել։ Ցանկալի է, որ այս կենդանակերպի նշանի տակ ծնվածների առօրյայում գերակշռեն կարմիրը և վարդագույնը։ Նոր գործ սկսելու, նոր ուսումնական հաստատություն ընդունվելու, մասնագիտությունը փոխելու համար հիանալի և երջանիկ տարի է։ Խոյերը կարող են նաև ընտանիք կազմել։
Ցուլերի համար 2012թ. բավական բուռն տարի է լինելու։ Այն ծրագրերը, որոնք նրանք նախատեսել են տարիներ կամ ամիսներ առաջ, իրենց կայուն աճը կունենան, ճանապարհոդություններն ու ուղևորությունները մեծ լիցք և ուժ կհաղորդեն և նոր մակարդակի կարող են հասցնել։ Ցուլերին հիմնականում կխոչընդոտեն վախերը։ Իսկ այդ վախերի հաղթահարումը կբերի հաջողությունների։ Ցլերի տարվա գույնը կանաչն ու դեղնականաչն է։
Երկվորյակների համար հաղթանակի տարի է, բայց այս նշանի տակ ծնվածները պետք է ռիսկերի դիմեն։ Ռիսկային վիճակն ավելի կօգնի նրանց։ Պետք է հրաժարվեն արդեն անցած, օգտագործված հին մեթոդներից և փորձեն ավելի նորն ընկալել։ Եթե երկվորյակները դա չանեն, ապա ստեղծագործական մեծ դադար կունենան։ Այս նշանի գույներն են նարնջագույնը, հագեցած մեղրագույնը։
Խեցգետիններին նույնպես բավական լավ տարի է սպասում՝ մեծ հաղթանակներ, երջանիկ պահեր, որոնք բավական տևական կլինեն։ Գույնը՝ սպիտակ և բաց դեղին։
Առյուծներին ևս հիանալի տարի է սպասում, հատկապես՝ ֆինանսական ոլորտում, տուն կառուցելու, ֆինանսական կարողություններն ամրապնդելու և աճեցնելու, ընտանիք կազմելու առումով։ Տղամարդ առյուծներին խորհուրդ է տրվում դրսևորել իրենց բոլոր կամային հատկանիշները, իսկ կին առյուծների համար 2012թ. ամուսնանալու հիանալի տարի է։ Նարնջագույնն ու հագեցած ոսկեգույնը առյուծի համար են։
Կույսերին մի փոքր բարդ տարի է սպասում, քանի որ հույզերը խոստանում են լինել շատ բուռն։ Եթե զգացմունքներով առաջնորդվեն, ապա դրանք քաոսային և բավական պարտվողական վիճակի կհասցնեն։ Սակայն կույսերը կարող են, զսպելով զգացմունքները, հասնել բավական մեծ հաղթանակների՝ շնորհիվ ինտելեկտի և մտքի ուժի։ Գույնները կապույտն է և բաց կանաչը։
Կշեռքների համար 2012թ. ուղևորությունների, հաղթանակների տարի է՝ նոր տուն տեղափոխվելը և տան հետ կապված բոլոր գործերը խոստանում են լինել շատ հաջող, ամուսնությունները ևս։ Կույսերի համար հաջորդ տրվա գույներն են մարգարտագույնը և վարդագույնը։
Կարիճներին բավական բարդ տարի է սպասում, քանի որ առողջական լուրջ խնդիրները կարող են խանգարել ամեն ինչին։ Կարիճները պետք է փորձեն մեծ ուշադրություն դարձնել առողջությանը։ Այս կենդանակերպի նշանի տակ ծնվածների համար 2012թ. զգացածը 2011թ. զգացածի բնական հետևանքն է լինելու։ 2011թ. ուժը կարիճները կզգան 5–6 տարվա կտրվածքով։ Նրանց հաջողակ գույներն են կարմիրը և հագեցած նարնջագույնը։
Աղեղնավորներին հետաքրքիր ճանապարհորդություն, սիրո մեջ հաջողություններ, նոր ինտելեկտուալ առաջընթաց են սպասվում։ 2012թ. նրանց մեծ հեռանկարներ է խոստանում։ Մանուշակագույնը և հողագույնն են հաջորդ տարի նրանց հաջողություն բերելու։
Այծեղջյուրներին համբերատարության տարի է սպասում։ Փոքրիկ անախորժություններ կլինեն, սակայն այդ ընթացքում նրանց կթվա, թե դրանք երկար են տևելու և շատ բարդ են լինելու։ Դա ամենևին էլ այդպես չէ, այդ դժվարությունները շատ արագ կանցնեն։ Նրանք պետք է փորձեն ավելի ռիսկային և համարձակ գործել, ու ամեն ինչ կստացվի։ Նրանց գույները սևն ու մուգ շականակագույնն են։
Ջրհոսները ևս առողջական խնդիրներ կունենան, սակայն ավելի հեշտ լուծելի, քան կարիճների դեպքում է։ Ջրհոսները մեծ առաջընթացներ կունենան։ Նրանց գույները սևն ու մուգ շականակագույնն են։
Ձկների համար տարին կլինի մի փոքր բարդ, սակայն ոչ այնքան, որքան 2011թ. էր։ Պետք է հրաժարվել ամեն տեսակի հնացած հայացքներից։ Հատկապես մտքի ոլորտում ձկների համար մեծ փորձություններ են նախապատրաստված, սակայն դա չի նշանակում, թե դրանք պետք է բացասաբար ընդունել։ Դրանք նրանց ավելի ուժեղ դարձնելու համար են։ Գույներն են երկնագույնը և բաց կանաչը։

7or.am