Լրահոս

15.12.2011 13:47


Սիրիայում 27 զինվորական է զոհվել

Սիրիայում 27 զինվորական է զոհվել

Սիրիայի հարավում գտնվող Դերաա գավառում դասալիքների հետ բախումների հետևանքով 27 զինվոր է զոհվել։

Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի իրավապաշտպանների տվյալներին։

Սիրիայի բանակը լքած զինվորները Դերաա քաղաքի տարբեր վայրերում մարտի են բռնվել երկրի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զինվորական ստորաբաժանումների հետ։

Դեկտեմբերի 13–ին հայտնի դարձավ, որ սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկն անցել է ընդդիմության կողմը։ Միևնույն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե Իդլիբ գավառում մի քանի հարյուր զինվորականներ ևս համալրել են ընդդիմադիրների շարքերը։

Այս խորագրի վերջին նյութերը