Իշխանությունն ուզում է կոծկե՞լ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի դեմ հանցագործությունը
Օրեր առաջ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։ Թեև ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանցագործության ենթադրյալ կատարողը բերման է ենթարկվել, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ։ Սակայն արձագանքներն ու իրավիճակի զարգացումները հուշում են, որ գործը կարող է կոծկվել կամ քնեցվել՝ ինչպես որ դա հաճախ լինում է այն դեպքերում, երբ հանցագործությունները ուղղված են ընդդիմադիր դաշտի դեմ։
Դեպքի շուրջ ձևավորված մթնոլորտը թույլ է տալիս մտածել, որ նման խուլիգանական, իրավական պետությանը ոչ հարիր գործողություններն անմիջական կամ անուղղակի ձևով կարող են հովանավորվել իշխանությունների կողմից։
Երբ պատժիչ գործողությունները տեղի են ունենում իշխանության քաղաքական հակառակորդների դեմ՝ առանց իրական իրավական գնահատականի, հանրության մոտ ամրապնդվում է կարծիքը, որ կա կամք ոչ թե բացահայտելու ու դատապարտելու հանցանքը, այլ օգտագործելու այն որպես վախի ու ճնշման գործիք։
Իշխանության այս գործելաոճը հակասում է այն ժողովրդավարական սկզբունքներին, որոնց մասին բարձրաձայնվում էր 2018 թվականին։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող կառավարությունը, որը ձգտում էր ներկայացնել Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարության բաստիոն, թքած ունի այդ արժեքների վրա՝ հանուն իշխանության պահպանման։
Ակնհայտ է, որ այս վարչակազմի համար ընդդիմության հետ վարվելու «գործիքակազմը» ներառում է ոչ միայն քաղաքական պայքարն ու քարոզչական ճնշումները, այլև գործողություններ, որոնք անցնում են օրենքի սահմաններն ու կարմիր գծերը։ Այսպես, ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող խտրական մոտեցումները, ուժային կառույցների կողմնակալ վարքը, և ակնհայտ անտարբերությունն ընդդիմության դեմ ուղղված հարձակումների նկատմամբ խոսում են մեկ բանի մասին՝ Հայաստանում ժողովրդավարության անունից այսօր գործում է իշխանական ավտորիտարությունը։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից