Լրահոս

15.12.2011 10:32


Ազնավուրի խոսքերն ապացուցող ձայնագրությունը կա՛

Ազնավուրի խոսքերն ապացուցող ձայնագրությունը կա՛

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին՝ երեկ պնդել էր, թե ինքը ռուսաստանյան «lifewhowbiz.ru» կայքին չի ասել՝ Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն և դրա պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է:

«Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է»,–հայտարարել էր Ազնավուրը:

Սակայն Life Showbiz-ը տեղեկացնում է, որ Հայաստանի մասին Ազնավուրի խոսքերը կայքում տեղադրված են տառացիորեն, ավելին՝ կա ամբողջ ասուլիսի ձայնագրությունը։

Հիշեցնենք, որ երեկ «lifewhowbiz.ru»–ն տեղեկություն էր տարածել, որ Կրեմլում մենահամերգից առաջ հրավիրված ասուլիսին Ազնավուրն ասել է.

«Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ես դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` Հայաստանի կառավարությունը զրկում է իր երկրին երիտասարդներից. նրանք հեռանում են: Եվ այս առումով հարցը դարձել է ոչ միայն քաղաքական, այլ համամարդկային: Դա պետք է շտապ լուծել»:

Ավելի վաղ Ազնավուրը հայտարարել էր նաև, որ Հայաստանում մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում.

«Մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ եմ լսել: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»,-ասել էր նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը