Լրահոս

15.12.2011 10:13


«Time» ամսագիրը ցուցարարի է «Տարվա մարդ» ճանաչել

«Time» ամսագիրը ցուցարարի է «Տարվա մարդ» ճանաչել

Ամերիկյան «Time» ամսագիրը 2011թ. «Տարվա մարդ» է ճանաչել ցուցարարի հավաքական կերպարի, քանի որ ըստ ամսագրի խմբագրակազմի՝  այս տարի աշխարհի զարգացման վրա ոչ թե քաղաքական կամ հասարակական գործիչներն են ազդեցություն ունեցել, այլ հենց տարբեր ազգության ցուցարարները։

Օնլայն-քվեարկությամբ «Տարվա մարդ» էր ճանաչվել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, սակայն «Time»–ը, փաստորեն, չի համաձայնել այս տեսակետին և կայացրել է իր վերջնական որոշումը։

2010թ. «Տարվա մարդ» էր ճանաչվել «Facebook»–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը