Լրահոս

14.12.2011 17:41


Փլուզվել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հենապատի մի մասը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ին հանրապետական նշանակության Հ-46 Մ-2-Տաթև-Աղվանի-Կապան-Մ-2 ավտոճանապարհի կմ10+300-ում փլուզվել է 70-ական թվականներին կառուցված ներքին հենապատի մի մասը: Այս պահին երթևեկությանը խիստ վտանգ չի սպառնում, սակայն վերոնշյալ ուղղությամբ երթևեկողներին նախարարությունից հորդորում են լինել զգոն և ուշադիր :

Այս խորագրի վերջին նյութերը