Լրահոս

14.12.2011 18:23


Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման աճուրդների վերաբերյալ

2011 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը հատկացվելու են ոչ թե աճուրդային կարգով, այլ համապատասխան հաստատագրված գումարի վճարմամբ:
Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման վերջին աճուրդը կայանալու է 2011թ. դեկտեմբերի 26-ին:
Ճանապարհային ոստիկանությունը խնդրում է աճուրդում դրվող լոտերի ցանկում հաշվառման համարանիշեր ներառելու վերաբերյալ դիմումներ չներկայացնել:
Ինչ վերաբերում է նշված համարանիշերը համապատասխան հաստատագրված գումարի վճարմամբ տրամադրելու գործընթացի մանրամասներին, ապա համապատասխան ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելուց և կարգը հստակեցնելուց հետո կտեղեկացվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը