Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երազանքը կատարվել է. տեղի է ունենալու նրա գրքի շնորհանդեսը
«Բարի օր, ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդկանց: Իմ հեղինակած «Ես զրուցում եմ Քեզ հետ, ՄԱՐԴ» գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին` Աբովյանի վրա գտնվող «Արտ Բրիդջ» գրախանութ-սրճարանում: Արդեն մեկ անգամ գրել էի, որ Աբովյանով շատ եմ սիրում քայլել, բայց տիկին Շաքեի գրախանութում չեմ եղել: Շնորհակալ եմ նրան ու բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին, որ երազանքս կատարվի: Ես` ցմահ դատապարտվածս, գրքի հեղինակ դարձա ՄԱՐԴԿԱՆՑ շնորհիվ, ովքեր ուրիշի համար ցավել գիտեն: Ոնց կուզեի էդ օրը Աբովյանում լինեի` Ձեր մեջ...
Եվ հիմա Ձեզ բոլորիդ հրավիրում եմ նշածս ժամին մասնակիցը դառնալ իմ գրքի շնորհանդեսին: Շատ եմ խնդրում այդ օրը մեկական գիրք գնել. այդպես օգնած կլինեք քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Իսկ այս պլակատը, որ տեսա բանտում...չեք պատկերացնի` ինչ է այս ամենը նշանակում ինձ համար, մարդ, ով 1000 կողպեքով է փակված: Նորից եմ ասում ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ: Զարմացած եմ անկեղծ, զարմացած եմ, ուրեմն... ապրում եմ:

Սիրով` Մհեր Ենոքյան, Ցմահ դատապարտյալ՝ Նուբարաշենի կլոր «գերեզմանոցից»»։