Քաղաքական պայքարի դաշտում ֆիզիկական կամ նյութական հաշվեհարդարը երբեք չի կարող արդարացվել
Քաղաքական պայքարի դաշտում ֆիզիկական կամ նյութական հաշվեհարդարը երբեք չի կարող արդարացվել։
Երբ Երևանի քաղաքապետարանի պատերից ներս «Մայր Հայաստան» խմբակցության անդամները սկսեցին բացահայտել թաքնված գործարքները, իսկ քաղաքային բեմից դուրս բարձրացրին քաղաքացիների դժգոհության ձայնը, շուտով պարզ դարձավ՝ մեր պայքարը միայն քաղաքական չէ։ Այն մարտահրավեր է՝ ուղղված ստվերային շահերին, ապօրինի համակարգին և դրա շահառուներին։
Դրա ամենաբացահայտ արձագանքը եղավ՝ բռնության սպառնալիքը։ Մեր խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանեկան մեքենան հրկիզվել է՝ որպես ուղիղ հաղորդագրություն. «Լռե՛ք, հեռացե՛ք, զիջե՛ք»։
Սա դասական քաղաքական ահաբեկչություն է, որը ոչ միայն ուղղված է անձի, այլ ընդհանրապես՝ պայքարող հասարակության դեմ։
Ինչևէ, նման փորձերը միայն ամրապնդում են պայքարի տրամաբանությունը։ Եթե մեզ փորձում են լռեցնել կրակով, ուրեմն մենք բարձրաձայնում ենք ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը չի վախենում…
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից