Նիկոլ Փաշինյանի վախերի մասին․ ինչու է ծեծը «լեգիտիմացվում»
Երևանի քաղաքապետարանի գործադիր իշխանության նիստում Տիգրան Ավինյանի խոսույթը մեկ անգամ ևս բացահայտեց մի պարզ ու անհերքելի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը այսօր այնպիսի գերվախեցած և գերվարքաբեկված վիճակում է, որ ի վիճակի չէ դիմակայելու անգամ ներիշխանական շանտաժի։ Արամ Սարգսյանի ճնշման ներքո նա ոչ միայն չդիմադրեց, այլև բացահայտորեն զիջեց։ Արդյունքում՝ մարդ ծեծելու դեպքի մեջ հայտնված պաշտոնյա Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ միայն չպատժվեց, այլ շարունակում է պաշտոնավարել՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի կարգավիճակով։
Այս դեպքը վկայում է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ենթարկվել նույնիսկ ամենախայտառակ շանտաժի, միայն թե չկորցնի քաղաքային իշխանությունը։ Նա գիտակցում է, որ Երևանում կոալիցիոն իշխանության փլուզումից հետո արտահերթ ընտրությունների պարագայում վարչական ռեսուրսն անգամ չի փրկի իրավիճակը, և օրվա իշխանությունը կպարտվի։
Մենք արձանագրում ենք մի իրականություն, որտեղ «հպարտ քաղաքացու» գաղափարը վերածվել է քարոզչական դատարկ լոզունգի։ Իշխանության ներկայացուցիչները կարող են ծեծել քաղաքացիներին՝ ինչպես արեց Տիգրան Տեր-Մարգարյանը, թքել նրանց երեսին՝ ինչպես արեց Ալեն Սիմոնյանը, կամ խոշտանգել՝ ինչպես դա եղավ Սամվել Վարդանյանի պարագայում, և այդ ամենից հետո շարունակել պաշտոնավարել՝ առանց որևէ իրավական հետևանքի։
Ստեղծված իրավիճակից բխում է միակ տրամաբանական եզրակացությունը՝ այս իշխանությունն այլևս լեգիտիմություն չունի։ Այն չի ծառայում ժողովրդավարական արժեքներին, չի պաշտպանում քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը։ Այս իշխանության առաջնային նպատակը դարձել է՝ պահպանել սեփական դիրքերը ցանկացած գնով՝ ոտնահարելով օրենքը, հանրային բարոյականությունը և քաղաքացիական հիմնարար ազատությունները։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից