Կարծիք

06.05.2025 08:08


Նորակառույց շենքերն ավելանում են, բայց կոյուղատարերը մնում են նույնը (տեսանյութ)

Նորակառույց շենքերն ավելանում են, բայց կոյուղատարերը մնում են նույնը (տեսանյութ)

Որ ասում ենք հեղեղատարերն ու կոյուղատարերը խցանված են, որոշ տեղերում բացակայում են, եղածներն էլ չեն հասցնում սպասարկել, տեղավորել ու տեղափոխել այնպիսի ծավալներով անձրևաջրեր ու կոյուղաջրեր, որ Երևանի փողոցները վեր են ածվում պղտոր ու կեղտոտ, սանիտարահիգենիկ նորմերը խախտող ու գերազանցող գետերի, որը վտանգավոր է մարդկանց կյանքի ու առողջության համար։

Տեսանյութը` 05.05.2025թ. նկարահանվել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հարևանությամբ։ Փողոցում գործող կոյուղատարը հավանաբար վթարվել է`փողոցը հեղեղելով կոյուղատարի պարունակությամբ։

Հ.Գ. Նորակառույց շենքերն ավելանում են, դրանով բնակչությունը խտանում և շատանում է, բայց կոյուղատարերը մնում են նույնը` փոքր տրամաչափի, մաշված, կամ վթարված։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը