Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և 70 մետր գլորվելով՝ ընկել տներից մեկի տանիքին:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Ռուբեն Թումանյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
«Ուազ»-ը գլորվել և ընկել է տան տանիքին. մեկ զոհ