Լրահոս

05.05.2025 11:51


Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելում գիշերը մեքենա է այրվել

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելում գիշերը մեքենա է այրվել

Այս գիշեր Լոռու մարզում՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելում ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։

Տեղում պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա։ Բարեբախտաբար, պատահարի հետևանքով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Պատճառները չեն նշվում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ թունելը երկկողմանի երթևեկելի է։

Այս խորագրի վերջին նյութերը