Հայաստանում առաջին անգամ իրականացվում է «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» ծրագիրը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրականացվում է «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» ծրագիրը: Այն հնարավորություն է ընձեռում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Երեւանի դպրոցների բարձր դասարանների աշակերտներին համակողմանի գիտելիքներ ստանալ ՄԱԿ-ի, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին, ձեռք բերել անգլերեն լեզվով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական թեմաների շուրջ բանավիճելու եւ բանակցելու հմտություններ, նպաստում է առաջնորդին բնորոշ մտածելակերպի ձեւավորմանը:
Սեպտեմբերի կեսից մեկնարկած նախապատրաստական դասընթացները կեզրափակի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի նմանակումը, որը կկայանա դեկտեմբերի 17-ին ժամը 10:00-18:00-ը` Երեւանի պետական համալսարանի Պալյանների դահլիճում: ԱԴԾ դպրոցների շուրջ 60 աշակերտներ Գլխավոր խորհրդաժողովի լիագումար նիստի եւ կոմիտեների աշխատանքների շրջանակներում հանդես կգան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների դեսպանների եւ պատվիրակների դերում եւ կքննարկեն կազմակերպության օրակարգի երկու կարեւորագույն թեմաներ` «Երեխաների թրաֆիքինգ» եւ «Հանդուրժողականության ուսուցում` միջնակարգ կրթության բարեփոխումները»:
Գլխավոր խորհրդաժողովի բացման արարողությանը ընթերցվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանից ստացված ողջույնի ուղերձը: