Քաղաքական

04.05.2025 08:48


Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։ Մասնավորապես, լրատվամիջոցին ահազանգած քաղաքացին նշել է՝ տնօրեններին հրահանգվել է, որ ներկա լինեն։

Բերդավանի գյուղապետը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի մեկնաբանել այդ լուրը, նաև զերծ է մնացել հայտնելուց, թե արդյոք քննարկվե՞լ է սահմանազատման հարցը։ Նա միայն ասել է, որ Բերդավանի Գեղագիտական կենտրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը