Լրահոս

14.12.2011 13:55


Ռուզան Առաքելյան. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է պայքարեն արդար ընտրությունների համար»

Ռուզան Առաքելյան. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է պայքարեն արդար ընտրությունների համար»

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, խոսելով 2011թ. կարևոր իրադարձությունների մասին, նշել է, որ ԼՂ հարցում մենք նահանջ չենք ունեցել, սակայն դեռևս լուրջ խնդիրներ կան։ Նա կարևորել է հատկապես Ուրուգվայի նախագահի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։

Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ նա պնդել է, որ Հայաստանի համար լավագույնը կլիներ հայ–թուրքական արձանագրությունների հետ կանչումը։

Հայաստանի ներքաղաքական կյանքում ՀՅԴ պատգամավորը կարևորել է քաղաքական երկխոսությունը։

Նա նշել է, որ կուսակցությունները ոչ միայն պետք է ակտիվանան նախընտրական պայքարի շրջանում, այլև պետք է ակտիվ գործունեություն ծավալեն ամբողջ ժամանակահատվածում՝ հավելելով, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է պայքարեն արդար ընտրությունների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը