Լրահոս

03.05.2025 10:14


Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025

Երևան քաղաքում մայիսի 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում մայիսի 3–ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը