Լրահոս

14.12.2011 14:14


«Պաշտոնյաների մոտ բացակայում է բաց ու թափանցիկ աշխատելու մշակույթը». մոնիտորինգ

«Պաշտոնյաների մոտ բացակայում է բաց ու թափանցիկ աշխատելու մշակույթը». մոնիտորինգ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում. մոնիտորիգ 2011» վերլուծությունը ներկայացնում է 2011թ. մայիս-հունիսին 10 դիմողների կողմից ուղարկված 250 հարցումները՝ ուղղված 50 տեղեկատվություն տնօրինող մարմնի` 10 պետական կառավարման կենտրոնական մարմնի, 10 մարզպետարանի, 10 քաղաքապետարանի, 10 գյուղապետարանի և 10 հանրային նշանակության կազմակերպության: Ծրագրի ղեկավար, Ինֆորմացիոն ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանի խոսքերով՝ 250 հարցումների 56%–ին տրվել է լիարժեք պատասխան, անպատասխան է մնացել 30%–ը, հարցումների 8%–ը մերժվել է:

Լավագույն արդյունքը մարզպետարաններինն է (50 հարցումների 74 տոկոսին տրվել է լիարժեք պատասխան), հանրային նշանակության կազմակերպությունները վատթարագույն արդյունքն ունեն (50 հարցումների 44 տոկոսին է տրվել լիարժեք պատասխան):

Կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանն էլ նկատել է, որ պաշտոնյաներից շատերի մոտ բացակայում է բաց ու թափանցիկ աշխատելու մշակույթը, նրանք սովոր չեն արձագանքելու հասարակության պահանջներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը