Աշխարհ

02.05.2025 18:16


Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի

Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի

Իրանի աշխատանքի նախարար Ահմադ Մեյդարին հայտարարել է, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։

Իրանի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 1200-ը, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Հաղորդվում է, որ մի քանի մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը