«Անհանգիստ վիճակ է, մարդիկ լավ բան չեն սպասում»․ Տավուշում բացասական տրամադրություններ են
Տավուշի մարզի բնակիչներն անորոշության մեջ են ու անհանգիստ, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը։
Դեռևս այս տարվա հունվարին պաշտոնական հաղորդագրություն էր եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մինչ օրս, սակայն, այս գործընթացի մասին որևէ տեղեկություն չկա։
Նվեր Բեգլարյանի խոսքով՝ եթե այդ հատվածում այսպես կոչված «սահմանազատման» աշխատանքներ իրականացվեն, անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանալու։ «Կողբի, Բերդավանի տարածքներից են սկսելու ըստ իրենց հայտարարության՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միացման գոտուց են սկսելու և հասնեն մեզ։ Բայց կանգ առավ գործընթացը, հազար բան են ասում, ոչ ոք չգիտի, թե պատճառն ինչ է, բայց ժողովրդի սպասումը դրական չէ։ Բոլորը սպասում են, որ դա ևս իր վատ հետևանքները կբերի։ Անհանգիստ վիճակ է, անցածը հաշվի առնելով՝ մարդիկ լավ բան չեն սպասում, որովհետև տվողը մենք ենք լինում անընդհատ, դրանից էլ անհանգստություն է սկսվում»,-ասաց նա։ Նվեր Բեգլարյանի խոսքով՝ Կիրանցի հատվածում տեղի ունեցած գործընթացից հայկական կողմը ոչինչ չի շահել։
«Ոսկեպարը պայքարեց, շատ չտուժեց, բայց Կիրանցը տուժեց։ Թուրքի համար ինչ տարբերություն, թե որտեղից կսկսի։ Հիմա գնալու է մինչև Ազատամուտի, Ոսկեպարի մոտ, այ դա է մարդկանց ավելի շատ անհանգստացնում, որ նորից այդ «անկլավների» հարցը կբարձրացնեն։ Կրկնում եմ՝ անհանգստացնողն այն է, որ այս գործընթացներից Հայաստանը ոչինչ չի շահում, և մարդիկ սպասում են, որ ավելի վատ է լինելու»,-հավելել է նա։