Սերժ Սարգսյան. « Պատրաստ ենք քննարկելու արտոնությունների տրամադրման հարցեր»
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իտալացի գործարարների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ
Հարգարժա՛ն գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ և այս կարևոր հանդիպումը նախաձեռնողներին: Դարերից եկող հայ-իտալական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա, և աշխարհագրական դիրքը երբեք խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջև դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական սերտացման համար:
Առևտրատնտեսական ոլորտում ևս մեր համագործակցությունը պատմական խոր արմատներ ունի: Իտալիայում հայ առևտրականների մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 6-րդ դարին: 12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի և Իտալիայի տարբեր քաղաքների՝ Ճենովայի, Վենետիկի, Պիզայի, Ֆլորենցիայի միջև հաստատվել են առևտրային սերտ հարաբերություններ: Այդ քաղաքներից մի քանիսը Կիլիկյան Հայաստանում նույնիսկ ունեին իրենց հյուպատոսությունները:
Դուք պատկերացնու՞մ եք` Կիլիկիան ճենովացի առևտրականներին շնորհել է ազատ առևտրի և այլ արտոնություններ դեռ 1201 թվականին, և մեկ դար անց նույն արտոնություններն են տրվել Ֆլորենցիայի վաճառականներին: Եվ այսօր մենք փաստորեն բանակցում ենք Եվրամիության հետ, որպեսզի նույն Իտալիայի հետ ունենանք ազատ առևտուր, այսինքն՝ վերադարձնենք այն, ինչ ունեցել ենք ավելի քան 800 տարի առաջ:
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո էլ հայ-իտալական առևտրական սերտ կապերը շարունակվել են. հայերն սկսել են իրենց ներդրումն ունենալ իտալական քաղաքների տնտեսության զարգացման գործում՝ նպաստելով շահութաբեր առևտրին սևծովյան երկրների միջև: Ձեր ուշադրությունը ուզում եմ հատուկ հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեր երկրների միջև տնտեսական կապերը խորացել են: Ուստի այսօր, երբ մենք՝ նկատի ունեմ հայերս, արդեն ունենք պետականություն, ունենք բոլոր հիմքերը մեր առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Եվ իրականության մեջ այսօր մեր տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում մեր քաղաքական հարաբերությունների մակարդակը: Մենք պետք է ջանքեր գործադրենք մեր տնտեսական հարաբերությունները մեր այսօրվա քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար, և այդ ջանքերից մեկն էլ այսօրվա հանդիպումն է:
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրված են առևտրատնտեսական ոլորտը կարգավորող բազային համաձայնագրեր, որոնք լավ հիմքեր են ստեղծել համագործակցության զարգացման համար: Հայ-իտալական առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2011 թվականի ինն ամիսների տվյալներով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած աճել է 50 տոկոսով, բայց կազմել է ընդամենը 130 մլն: Իհարկե, շատ լավ է հնչեցնել 50 տոկոս, բայց բնականաբար բացարձակ թիվը չափազանց փոքր է և մեզ չի կարող գոհացնել:
Իտալական կապիտալն առկա է մասնավորապես Հայաստանի շինարարության, հյուրանոցային և թեթև արդյունաբերության ոլորտներում: Այդ ոլորտներում հաջողություններն ակնհայտ են, և, կարծում եմ, իտալացի գործարարներն իրենց լավ են զգում մեր երկրում։ Բայց պետք է նշեմ, որ ընդհանուր իտալական ներդրումների ծավալը շատ փոքր է, այն գրեթե 2 անգամ զիջում է կիպրականին, 3 անգամ՝ նիդերլանդականին, 6 անգամ՝ գերմանականին, 8 անգամ՝ հունականին և 12 անգամ՝ ֆրանսիականին: Եվ եթե ձեր եվրոպացի գործընկերներն իրենց համար օգտակար կապեր են կարողացել ձևավորել Հայաստանում, վստահ եմ, որ իտալացիները նույնպես կարող են դա անել, միգուցե, ավելի մեծ հաջողությամբ: Այժմ մենք իրականացնում ենք մեծ ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրեր: Կառուցում ենք հյուսիս-հարավ մայրուղին, որը սևծովյան նավահանգիստները կկապի Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրման փուլում է նաև հյուսիսհարավ երկաթուղու կառուցումը: Ընթացքում են նաև Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: Մեր ռուս և ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին: Եվ, բնականաբար, իտալացի գործարարներին էլ եմ կոչ անում ակտիվ համագործակցություն հաստատել մեզ հետ այս ոլորտներում: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայաստանում ստեղծվող Ազատ տնտեսական գոտիների ձևավորմամբ բացվող համագործակցության հնարավորություններին: Իտալացի գործարարների համար հետաքրքիր ոլորտներ կարող են հանդիսանալ փայտամշակումը և կահույքի արտադրությունը, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական մթերքների վերամշակումն ու պահածոյացումը և այլն: Կարծում եմ, որ շատ հեռանկարային ոլորտ է նաև զբոսաշրջությունը:
Ուզում եմ նշել համագործակցության ևս մի բնագավառ: Փոքր և միջին բիզնեսը կազմում է Իտալիայի տնտեսության հիմքը, ինչը կարող է լավագույն օրինակ հանդիսանալ Հայաստանի համար: Մենք հետաքրքրված ենք Իտալիայի հետ հատկապես այս ոլորտում համագործակցելու, ինչպես նաև ուսումնասիրելու իտալական փորձը՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների խառնվածքային և մտածողության ընդհանրությունները, մասնավորապես՝ ընտանեկան բիզնեսի նկատմամբ վառ արտահայտված միտվածությունը։ Կարծում եմ` դեռ առիթ կունենանք ավելի մանրամասն խոսել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին: Սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն, պահպանվում է ֆինանսական և դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները միտում ունեն անընդհատ բարձրացնելու մեր երկրի ներդրումային գրավչությունն ու գործարարությամբ զբաղվելու ազատությունն ու պաշտպանվածությունը:
Արևելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացելու նաև հայ-իտալական գործարար համագործակցության համար: Բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ, առաջիկայում կմեկնարկեն Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, որոնց ավարտից, փաստաթղթերի կնքումից հետո Հայաստանը կունենա ԵՄ-ի հետ առավելագույնս ինտեգրացված և ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Այսօր արդեն իսկ Հայաստանը օգտվում է Եվրամիության կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի Համալրված ռեժիմից, որը, տրվելով միայն խիստ սահմանափակ երկրների, վկայում է Հայաստանում լավ կառավարման առկայության մասին և էական արտոնյալ առևտրային ռեժիմ է սահմանում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության անդամ երկրների միջև: Կնքելու ենք նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համաձայնագիր: Բացի այդ, եվրոպական կառույցների ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ նախատեսում ենք երկրում լայնածավալ բարեփոխումների անցկացում՝ հարկային և մաքսային ոլորտներ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթևացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները Հայաստանում: Պատրաստ ենք քննարկելու արտոնությունների տրամադրման հարցերը ոչ միայն գործադիրի, այլև օրենսդրական մակարդակով:
Թույլ տվեք մեկ անգամ ևս ողջունել այսօրվա հավաքի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ձեր հատկացրած ժամանակի համար և հույս հայտնել, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կարող ենք արդեն իսկ արձանագրել որոշակի արդյունքներ:

Շնորհակալություն: