Լրահոս

14.12.2011 13:26


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Արաբերենի օրը

ՄԱԿ-ում Արաբերենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին Արաբերեն լեզվի օգտագործման խնդիրը:

Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ), Հայաստանում Եգիպտոսի, Լիբանանի և Սիրիայի դեսպանությունների, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի և Սիրիայի արաբական միության ուսանողների հետ:

ՄԱԿ-ի պաշտոնյաները, Եգիպտոսի, Լիբանանի և Սիրիայի դեսպանությունների ներկայացուցիչները խոսեցին ՄԱԿ-ում Արաբերեն լեզվի կարևորության մասին, ինչպես նաև Հայաստանում Արաբերեն լեզվի, մշակույթի և երաժշտության օգտագործման մասին:

Այս խորագրի վերջին նյութերը