Քաղաքական

01.05.2025 12:08


Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանն իրազեկում քաղաքացիներին բացարձակ սուտ լուրեր

Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանն իրազեկում քաղաքացիներին բացարձակ սուտ լուրեր

Այն, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը պլանավորված խուլիգանություն էր իշխանությունների կողմից, փաստ է:

Այն, որ իշխանության սրտի «քաղաքացիների իրազեկողը» պիտի ստիպված պաշտպաներ իր տերերին, նույնպես հասկանալի է:

Ի վերջո,Դանիել Իոաննիսյանը ժամանակին «փորձագետ էր»աշխատել «Հայկական ժամանակում», որի դիմաց 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանն իրեն նշանակել էր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում:

Իսկ 2019-ին այս անձը դարձել էր հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ:

Փաշինյանն այս անձին այնչափ է վստահում, որ 2020 թվականիցիրորոշմամբ այս անձին ընդգրկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում և մինչ այսօր էլ նա գործում է:

Այսինքն, Դանիել Իոաննիսյանը փաստացի ունի Փաշինյանի մոտ հատուկ կարգավիճակ, արևմտյան հայտնի կենտրոններին հաշվետվություն ներկայացնելու համար, թե ինչ աստիճանի են ընթանում, իբր «բարեփոխումները» Հայաստանում:

Հասկանալի է, որ Իոաննիսյանըչի կարող գործել Փաշինյանի քաղաքականությունից դուրս և, միաժամանակ, նա իր վրա է վերցրել պարտավորություններ դրսի կենտրոններին հաշվետվություններ տալու, թե «ինչ աստիճանի են ընթանում, դեմոկրատական բարեփոխումները Հայաստանում»:

Հասկանալի է, որ Դանիել Իոաննիսյանին իրական բարեփոխումները քիչ են հետաքրքրում, քանզի նրա տերերին էլ է դա քիչ հետաքրքրում:

Սակայն կան դեպքեր, երբ վիզուալ այլանդակությունները հնարավոր չի կեղծել, ինչպես որ դա եղավ Նոր Նորքի թաղապետարանում:

Այդ այլանդակությունների վրա դավալեցի «արևմտամետ» Արամ Զավենիչը կարող է թքած ունենալ, քանզի նա իր կյանքում բարոյական շատ կարմիր գծեր է անցել:

Իոաննիսյանի պարագայում, իրավիճակը փոքր-ինչ այլ է:

Նա կարող է կոծկել խուլիգանությունը, երբ այն հրապարակային չի դարձել:

Իսկ երբ դա տեսանելի է դառնում բոլորի համար, ապա նա պիտի փորձի դիրքավորվել այնպես, որ մի կողմից Փաշինյանին հարվածի տակ չդնի, մյուս կողմից՝ դավալեցի «արևմտամետ» չդառնա:

Եվ պարոն Դանիելը գտավ այդ սողոմոնյան «լուծումը», հայտարարելով, թե՝ «դատապարտում է» ակտիվիստի հանդեպ բռնությունները, բայց միաժամանակ պնդում է անում, թե իբր այդ ակտիվիստը ֆինանսական աջակցություն է ստացել «Մայր Հայաստանից» և, մասնավորապես,Անդրանիկ Թևանյանից:

Այն, որ դա իրականությանը չի համապատասխանում գիտեն նույնիսկ իր թիմակիցները, բայց Իոաննիսյանին դա քիչ է հուզում, քանի որ իր համար, իր վերադասին հաշվետվությամբ հանդես գալն է ավելի կարևոր:

Այսինքն, իբր «իրատես քաղաքացու» շահերը հետապնդող,այս անձնավորությունը հանուն իր վերադասի հաշվետվության, գեբելսյան բնույթի ստերով է հանդես գալիս, որպեսզի կարողանա ինչ որ կերպ արդարացնի այս խուլիգանությունը:

Սրանից հետո պարոն Դանիելի խոսքերի իսկությունը նույնիսկ իր թիմակիցների համար էզուգարանի թղթից ավելի էժան գնահատվելու, քանզի ամեն մի սուտ ունի իր սկիզբն ու վերջը,և այս անձնավորության ստերի վերջը նույնպես մոտեցել է իր ավարտին, որից հետո նման գործիչները հայտնվում են պատմության աղբանոցում, որտեղ որ գտնվում են շատ շատերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը